Պաատա Իմնաձե. Վրաստանում անցկացվել է ավելի քան 300 հազար «PCR» թեստ
Երեկվա տվյալներով, Վրաստանում անցկացվել է ավելի քան 300 հազար «PCR» թեստ:
Այս մասին կառավարության վարչությունում համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
«Երեկ երկրում անցկացվել է մոտ 6 հազար «PCR» թեստ, իսկ ընդհանուր՝ ավելի քան 300 հազար»,- հայտարարել է Իմնաձեն: