Պաատա Իմնաձե. Շնորհակալություն յուրաքանչյուր քաղաքացուն, որ այս «կորոնավոր» աշխարհում իր պահվածքով մեր երկիրը դարձրեց օազիս
Մենք մեր աշխատանքը կատարեցինք, սակայն առանց մեր ժողովրդի իմաստուն գործողությունների ոչինչ չէր ստացվի,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն՝ սոցիալական ցանցում:
Իմնաձեն շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին, կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցները պաշտպանելու համար:
Երկու օրով գտնվում էի Բաթումիում, սահմանադրական դատարանում, քննարկվում էր բողոքները արտակարգ դրություն հայտարարելու շուրջ, այժմ կարող եմ միայն ասել, որ հիացած են այն ջերմության և հարգանքի համար, որն ստացա բազմաթիվ անծանոթ մարդկանցից այդ երկու օրերի ընթացքում:
«Շնորհակություն ամեն բանի համար» – սրանք այն խոսքերն են, որն անընդհատ լսում էի: Ես էլ եմ նրանց շնորհակալություն հայտնում:
Շնորհակալություն յուրաքանչյուր քաղաքացուն, որ այս «կորոնավոր» աշխարհում իր պահվածքով մեր երկիրը դարձրեց օազիս:
Մենք մեր աշխատանքը կատարեցինք, սակայն առանց մեր ժողովրդի իմաստուն գործողությունների ոչինչ չէր ստացվի»,- գրում է Պաատա Իմնաձեն: