Պաատա Իմնաձե. Մեզանից յուրաքանչյուրից է կախված, որքանով շատ դեպքեր կլինեն երկրում
Եթե մեր քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը շնչադիմակ կրի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, տարածումը կնվազի 70 տոկոսով,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամների աշխատանքային հանդիպման ավարտից հետո:
Նրա խոսքով, յուրաքանչյուր քաղաքացուց է կախված, թե քանի դեպք կլինի երկրում:
«Մեզանից յուրաքանչյուրից է կախված, որքանով շատ դեպքեր կլինեն երկրում: Շնչադիմակ կրելը պաշտպանության լավագույն միջոցն է: Շնչադիմակ կրելու և հեռավորություն պահպանելու դեպքում, այն կանխատեսումները, որոնք ունենք և հանգստացնող չեն, կնվազեն: Եթե մեր քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը շնչադիմակ կրի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, տարածումը կնվազի 70 տոկոսով:
Ինչպես նաև, շատ կարևոր է, որ երեկ իրականացվել է ռազմավարության փոփոխություն և հակագենի վրա հիմնված արագ թեստերը գործարկվել են հետազոտության մեջ: Եվրամիությունը ևս կայացրել է այս որոշումը, որ Եվրոպայի երկրներում ևս արագ թեստերը ծրագրվեն հետազոտության մեջ»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: