Պաատա Իմնաձե - Մեր հանձնարարականները վերաբերում են ինչպես հավատացյալներին, այնպես էլ՝ աթեիստներին. սոցիալական հեռավորությունը` երկրում վարակի տարածման տեմպը վերահսկելու միակ միջոցն է
Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի, երկրում կորոնավիրուսի բռնկումը կանխարգելելու միակ ճանապարհը՝ սոցիալական հեռավորությունն է:
Պաատա Իմնաձեն հայտնեց, որ Վրաց կաթողիկոս-պատրիարքի կրոնական տոների մոտենալու մասին հնչեցրած հարցերին տրվել է այն պատասխանը, որ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի առաջարկությունները հավասարապես վերաբերում են բոլորին:
«Այնտեղ, որտեղ մարդիկ հավաքվում են, վարակումը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում, ներառյալ եկեղեցում: Հետևաբար, մեր առաջարկությունը հավասարապես վերաբերում է բոլորին, ներառյալ հավատացյալներին, ներառյալ աթեիստներին, ներառյալ հակաքրիստոնեականներին: Բոլորին ենք կոչ անում, զերծ մնալ ցանկացած տեսակի շփումից: Սոցիալական հեռավորությունը երկրում, միակ ելքն է վարակի տարածման աճի տեմպը վերահսկելու համար»,- ասաց Պաատա Իմնաձեն: