Պաատա Իմնաձե. Կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճ չի դիտվում, ինչը վկայում է այն մասին, որ բնակչությունն Ամանորի տոները դիմավորել է հնարավորինս զուսպ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն ասաց, որ իրենք շաբաթվա վերջին կունենան թարմացված տվյալները, թե ինչպես Նոր տարվա ընթացքում սահմանափակումների թուլացումն անդրադարձավ համաճարակաբանական իրավիճակի վրա:
Սակայն, ինչպես ասում է Իմնաձեն, այսօրվա տվյալների համաձայն, կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճ չի դիտվում, ինչը վկայում է այն մասին, որ բնակչությունն Ամանորի տոները դիմավորել է հնարավորինս զուսպ:
«Երբ տոնական օրերը լինում է շաբաթ-կիրակի, մարդիկ այդ օրը չեն անցնում թեստավորում: Վերջին մեկ շաբաթվա տվյալներն էլ տագնապալի չեն, բայց դրա մասին կարող ենք խոսել այս շաբաթվա վերջին: Այնուամենայնիվ, ամեն ինչ ցույց է տալիս, որ մեր բնակչությունը հնարավորինս զուսպ է դիմավորել Ամանորի տոները, ինչը ինձ շատ ուրախացնում է, քանի որ կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճ չկա», – ասաց Պաատա Իմնաձեն: