Պաատա Իմնաձե. Ղազբեգիում կորոնավիրուսով վարակված անձինք մեծ շփման շրջանակ չունեն, այժմ հետազոտվում են նրանց կապերը
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ Ղազբեգիում կորոնավիրուսով վարակված անձինք մեծ շփման շրջանակ չունեն:
«Մեր մի խումբն արդեն մեկնել է Ղազբեգիի շրջան: Այնտեղ վարակված են մեր սահմանապահները, պարեկային ոստիկանությունը, այդ թվում՝ երեք տեղի բնակիչ, ովքեր Ղազբեգիի շրջանի մեկական գյուղում են:
Բարեբախտաբար, նրանց շփման շրջանակը շատ լայն չէ, սակայն, չնայած դրան, հետազոտվում են նրանց կապերը և այսօր կստանանք հետազոտված անձանց թեստի պատասխանները»,- հայտարարում է Պաատա Իմնաձեն: