Պաատա Իմանձե. Թբիլիսիում կա կորոնավիրուսի 14 վարակակիր, ում վարակման աղբյուրը կապված է Մեստիայում գտնվելու հետ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմանձեի հայտարարությամբ, Թբիլիսիում կա կորոնավիրուսի 14 վարակակիր, ում վարակման աղբյուրը կապված է Մեստիայում գտնվելու հետ:
Նրա խոսքով, վերջին օրերին Թբիլիսիում կովիդ-կենտրոններ է դիմել մոտ հազար մարդ, ովքեր ճամփորդել էին Մեստիայի մունիցիպալիտետում:
«Վերջին օրերին Թբիլիսիում մոտ հազար մարդ դիմել է տենդի կենտրոններ, ովքեր վերջին 2 շաբաթը եղել էին Մեստիայում: Այստեղից 9 դեպքն արձանագրվել է երեկ: Մինչ այդ արձանագրվել էին այլ դեպքեր: Այսպիսով, Թբիլիսիում կա կորոնավիրուսի 14 վարակակիր, ում վարակման աղբյուրը կապված է Մեստիայում գտնվելու հետ»,- հայտաարարել է Պաատա Իմնաձեն: