Պաատա Բուրճուլաձե – Ես հոկտեմբերի 4-ի կազմակերպիչն եմ, եթե սադրանքը չլիներ, ամեն ինչ շատ խաղաղ կլիներ,- այս մասին Վերաքննիչ դատարանում կայացած նիստում հայտարարել է հոկտեմբերի 4-ի գործով դատապարտված Պաատա Բուրճուլաձեն
«Պաատա Մանջգալաձեն կազմակերպիչ չէր։ Ես ուրախ եմ, որ հոկտեմբերի 4-ի կազմակերպիչն եմ», – նիստում նշել է Բուրճուլաձեն։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը հոկտեմբերի 4-ի գործով մեղադրյալներ Պաատա Բուրճուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին և Պաատա Մանջգալաձեին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։ Պաշտպանությունը բողոքարկել է դատավճիռը Վերաքննիչ դատարան։