Պուտինը կարգադրել է դուրս բերել ռուսական զորքը Սիրիայից
Պուտինը կարգադրել է դուրս բերել ռուսական զորքը Սիրիայից

Այսօր առավոտյան Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրաման է տվել:

Զինծառայողների առաջ ելույթի ժամանակ Պուտինը, մասնավորապես, ասել է.«ՌԴ պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի ղեկավարին կարգադրում եմ անցնել ռուսական զորքի դուրսբերմանը մշտական տեղակայման վայրեր»:

Նա ընդգծել է, որ ռուս զինծառայողները հայրենիք են վերադառնում հաղթանակած:

Հիշեցնենք, որ 2016թ. մարտին ՌԴ ղեկավարը որոշում էր կայացրել երկրի օդատիեզերական ուժերի մեծ մասը Սիրիայի տարածքից դուրս բերելու մասին, ինչը պայմանավորված էր զինծառայողների առաջ դրված նպատակների զգալի մասի իրականացմամբ:

Մինույն ժամանակ, Ռուսաստանը չի հրաժարվել Սիրիայի կառավարությանը սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման, ռազմական մասնագետների ուսուցման հարցերում ստանձնած պարտավորություններից: