Պետք է գրանցենք առաջընթաց՝ Վրաստանում, Մոլդովայում և Ղարաբաղում կոնֆլիկտներն ավարտելու համար. Թիլերսոն
Մենք պետք է դատապարտենք Ռուսաստանի ջանքերը, խանգարել Վրաստանի շրջաններում, Հարավային Օսեթիայում և Աբխազիայում մատչելիությանը,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստին խոսքով ելույթ ունենալիս:
Թիլերսոնը ընդգծել է Վրաստանի բռնազավթված տարածքներում ԵԱՀԿ-ի առաքելության ներկայության անհրաժեշտությունը և արձագանքել Մոլդովայի հարցով ընթացող բանակցություններին:
«Մենք պետք է գրանցենք առաջընթաց՝ Վրաստանում, Մոլդովայում և Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կոնֆլիկտներն ավարտելու համար: Աջակցում ենք Մինսկի խմբի փորձը՝ խնդիրը լուծելու ուղղությամբ: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից հոկտեմբերի գագաթնաժողովին ստանձնած պարտականությունների առիթով, բանակցությունները շարունակելու և կոնֆլիկտի գոտու երկայնքով լարվածությունը նվազեցնելու համար»,- նշել է Ռեքս Թիլերոսնը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի պատերազմից հետո, Ռուսաստանըը բռնազավթված տարածքներում ԵԱՀԿ-ի առաքելության ներկայությանը վետո է դրել: ԵԱՀԿ-ն չի իրականացնում լիարժեք գործառույթը և չունի մատչելիությունը բռնազավթված տարածքներում: