Պատրաստ եմ քննիչին ընդունել այստեղ, ճամբարում. Միխեիլ Սաակաշվիլի

Պատրաստ եմ քննիչին ընդունել այստեղ, ճամբարում,- այս մասին հայտարարել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին՝ Ուկրաինաի Ռադայի մոտ տեղի ունեցած ճեպազրույցին:

Նրա խոսքով, Յուրի Լուցենկոյին Ուկրաինայի գլխավոր դատախազ չի համարում և չի ներկայանա հարցաքննության:

«Սա Միխեիլ Սաակաշվիլու ճամբարը չէ: Սա Միխոյի մայդանը չէ: Սա ուկրաինացիների ճամբարն է»,- նշել է Սաակաշվիլին:

Օդեսայի նախկին նահանգապետի խոսքով, իր ծրագրերը իշխանությունից «հանցավոր խմբավորման» հեռացնելը և Պորոշենկոյի հրաժարականի գործընթացների մեկնարկն է:

Սաակաշվիլին ասում է, որ երեկոյան, կողմնակիցների հետ միասին Ռադայի մոտ կհայտարարի իր ծրագրերի մասին:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հետազուզումը  հայտարարվել է երեք հոդվածով: Նրան որոնում են ազգային ոստիկանությա և անվտանգության ծառայությունները: