Օթո Նեմսաձեն և Վրաստանի պատվիրակության անդամները անցել են Եվրատեսիլի նարնջագույն գորգի վրայով (տեսանյութ, ֆոտոշարք)

Թել Ավիվում տեղի է ունեցել Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի բացման արարողությունը:

Նարնջագույն գորգի վրայով անցել են մրցույթին մասնակից Վրաստանի ներկայացուցիչները, Օթո Նեմսաձեն և Վրաստանի պատվիրակության անդամները:

Միջոցառման հաղորդավարները զրուցել են Օթո Նեմսաձեի հետ: Վրաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ փորձերը անցել են հաջող և մրցույթին ունի հաջողության հույս:

Հաղորդավարը նշել է, որ Օթոն շատ է սիրում մրցույթներ, քանզի մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ինչպես Վրաստանում, այնպես էլ միջազգային մասշտաբներով: Օթո Նեմսաձեն հայտարարել է, որ ցանկանում է հաճույք ստանալ ելույթներից և առաջին հերթին ցանկանում է իրեն ապացուցել իր հնարավորությունները:

Օթո Նեմսաձեն մայիսի 14-ին առաջին կիսաեզրափակիչում հանդես է գալու 11-րդ համարի ներքո: