Օթո Նեմսաձեն այսօր երգելու է Եվրատեսիլ մրցույթի առաջին կիսաեզրափակիչում
Թել-Ավիվում Եվրատեիլ 2019 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլն անցկացվելու է այսօր: Կիսաեզրափակիչ շոուն մեկնարկելու է Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ 21:00-ին (Թբիլիսիի ժամանակով – 23:00-ին):
Եվրատեսիլում Վրաստանի ներկայացուցիչ Օթո Նեմսաձեն «Միշտ քայլիր առաջ» երգով առաջին կիսաեզրափակիչում հանդես է գալու 11-րդ համարի ներքո:
Քվեարկելու համար վրաց մասնակցի աջակիցները պետք է դիտեն այն երկրի Հանրային հեռարձակողը, որտեղ գտնվում են:
Եվրատեսիլ երգի 64-րդ մրցույթը հյուրընկալում է Թել-Ավիվը: Մրցույթին այս տարի մասնակցում է 41 երկիր: Շոուի կիսաեզրափակիչ փուլերն անցկացվելու են մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին: