Օթար Աբեսաձեին դատարանի դահլիճից ազատել են գրավի դիմաց (տեսանյութ)

Թբիլիսիի քաղաքապետարանի նախկին բարձրպաշտոնյա Օթար Աբեսաձեն գրավի դիմաց ազատել են դատարանի դահլիճից: Այս որոշումը դատավորը ընդունել է մի քանի րոպե առաջ:

Դատարանը Աբեսաձեին պարտավորեցրել է վճարել 10 000 լարի:

Մինչ այդ դատական նիստը փակվել էր, որտեղ ինչպես ասում է փաստաբանը ներկայացվել է Օթար Աբեսաձեի առողջական վիճակի մասին նոր հաշվետվություն: Հենց այդ հաշվետվության հիման վրա է պահանջել փաստաբան Իրմա Ճկադուան Օթար Աբեսաձեին բաց թողել գրավի դիմաց:

Հիշեցնենք, պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը կաշարք վերցնելու մեղադրանքով Օթար Աբեսաձեին ձերբակալել էր 2017 թվականի հուլիսի 12-ին: