Օտարերկրյա մեդիա – Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններից հետո Օմանի սուլթանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինին
Իրան-ԱՄՆ բանակցություններից հետո Օմանի սուլթանը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում, – գրում է տեղական մամուլը։
Օմանի սուլթան Հայթամ բին Տարիկ ալ-Սաիդը Մոսկվա կժամանի ապրիլի 21-ին, իսկ ապրիլի 22-ին հանդիպելու է Ռուսաստանի նախագահին։
Կրեմլում նշել են, որ Օմանի սուլթանի հանդիպումները կենտրոնանալու են տարածաշրջանային և գլոբալ հարցերում համագործակցության վրա, սակայն հավելյալ մանրամասներ չեն ներկայացրել։ Բացի այդ, ըստ Կրեմլի, առաջնորդները քննարկելու են առևտրատնտեսական համագործակցությունը։
Ներկայումս Հռոմում ընթանում է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկրորդ անուղղակի բանակցությունների փուլը։
Երկրորդ փուլի մեկնարկից մեկ օր առաջ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին գտնվել է Մոսկվայում, որտեղ հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին։ Հանդիպումից հետո Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության հասնելուն՝ այն պայմանով, որ հաշվի կառնվեն Իրանի օրինական շահերը։