Օտարերկրյա մեդիա. Հորդանանում պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու խաղաղ բնակիչ
Հորդանանում պայթյունի հետևանքով երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Այս մասին գրում է CNN-ը՝ հղում տալով Հորդանանի պետական մեդիային։
Մեդիայի տվյալներով՝ Հորդանանի հյուսիսում գտնվող Իրբիդ քաղաքում պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու խաղաղ բնակիչ։
Պետական հեռուստատեսության կողմից հրապարակված կադրերում երևում է շենք, որը վնասվել է միջադեպի ժամանակ։
Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը մի քանի հրթիռ և դրոն են խոցել։