Օտար երկրի հատուկ ծառայությունները փորձում են՝ հասարակության շրջանում սերմանել հակաարևմտյան տրամադրություն, Վրաստանի միջազգային ասպարեզում, որպես ոչհուսալի գործընկերոջ իմիջի ստեղծում. ՊԱԾ
Վրաստանում օտար երկրի հետախուզական ծառայությունները, տարբեր գործունեության ետևում թաքցված (դիվանագիտություն, մշակութային, հումանիտար, կրոնական, կոմերցիոն և այլն) մշտապես փորձում են ներխուժել իշխանական մարմիններ և երկրի անվտանգության ծառայություններ, ձեռք բերել իրենց համար ցանկալի/գաղտնի լրատվություն, ստեղծել/ընդլայնել գործակալային ցանցը,-այս մասին ասված է ՊԱԾ-ի 2017 թ. հաշվետվության մեջ, որը ներկայացվել է խորհրդարանին:
ՊԱԾ-ի հաշվետվության համաձայն, նշված հետախուզական ծառայության նպատակն է, ազդեցություն ունենալ երկրի քաղաքական, սոցիալական, ռազմական և տնտեսական գործընթացների վրա: Ինչպես ասված է փաստաթղթում, մարտահրավերներին ի պատասխան, անցած տարվա ընթացքում, պետական անվտանգության ծառայությունը իրականացրել է հակահետախուզական գործողություններ, օտար երկրների գործակալներին հայտնաբերելու նպատակով:
ՊԱԾ-ի հաշվետվության համաձայն, հակահետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված լրատվության համաձայն, օտար երկրի հատուկ ծառայությունները փորձում են՝ հասարակության շրջանում սերմանել հակաարևմտյան տրամադրություն, Վրաստանի միջազգային ասպարեզում, որպես ոչհուսալի գործընկերոջ իմիջի ստեղծում:
ՊԱԾ-ի 2017 թվականի հաշվետվությունում ասված է, որ հաշվետու ժամանակաշրջանում, անվտանգության ծառայությունները հակահետախուզական գործունեություն են իրականացրել օրենքով սահմանված իրավասությունների շրջանակներում և փորձել են հայտնաբերել օտար երկրների հատուկ ծառայությունների հետաքրքրությունների ոլորտները:
Հեղինակ -
Edgar Barsegyan