Օսկարի մրցանակաբաշխությանը Վրաստանից ուղարկվելու է Զազա Խալվաշիի «Նամե» ֆիլմը
Օսկարի մրցանակաբաշխությանը Վրաստանից արտասահմանյան ֆիլմ անվանակարգում ուղարկվելու է Զազա Խալվաշիի «Նամե» ֆիլմը: Այդ մասին որոշումը կայացվել է Կինոտան նորացված դահլիճում, գաղտնի քվեարկությամբ:
Օսկարին Վրաստանի թեկնածու ֆիլմի կարգավիճակի համար այս տարի պայքարում էր վեց վրացական ֆիլմ: Այդ թվում լավագույնին ընտրել է կինոկենտրոնի կողմից դերասաններից, ռեժիսորներից և կինոքննադատներից համալրված 9 հոգուց բաղկացած ժյուրին:
Կհայտնվի, թե ոչ վրացական ֆիլմը Օսկարի թեկնածուների թվում, հայտնի կդառնա դեկտեմբերին:
Ամերիկայի կինակադեմիայի մրցանակաբաշխության 91-րդ արարողությունն անցկացվելու է Լոս-Անջելեսում, 2019 թվականի փետրվարի 24-ին: