«Օսկար» մրցանակի դափնեկիր, ռեժիսոր Միլոշ Ֆորմանը մահացել է 86 տարեկանում
«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր, ռեժիսոր Միլոշ Ֆորմանը մահացել է 86 տարեկանում,-լրատվությունը տարածում է Reuters-ը։
Ռեժիսորին մեծ ճանաչում է բերել՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» կինոնկարները:
Միլոշ Ֆորմանի կնոջ հայտարարությամբ, ռեժիսորը մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կարճատև հիվանդությունից հետո:
Ֆորմանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 18-ին Չեխիայում, սակայն 1968 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և 1970 թվականին ստացել ԱՄՆ-ի քաղաքացիություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan