Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար» կինոմրցանակի պարգևատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաև անցյալ տարի, վարում էր Ջիմի Քիմմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:
Ի դեպ, արարողությունը, որը սովորաբար տեղի է ունենում փետրվարին, այս անգամ անցկացվել է մարտի սկզբին, քանի որ փետրվարին աշխարհի ուշադրությունը սևեռված էր Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային Օլիմպիադային:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է՝ «Ջրի ձևը»:
Գլխավոր արձանիկի համար պայքարում էին՝
«Անվանիր ինձ քո անունով»
«Մութ ժամանակներ»
«Դյունկերկ»
«Հեռու գնա»
«Լեդի Բյորդ»
«Անտեսանելի թել»
«Գաղտնի դոսյե»
«Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»:
Հեղինակ -
Edgar Barsegyan