OSCE/ODIHR-ի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությունը Վրաստանում սկսել է իր աշխատանքը
Վրաստանի կառավարության հրավերով երկրում գործունեությունն է սկսել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (OSCE/ODIHR) նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությունը,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
OSCE/ODIHR-ը նախորդ ընտրությունների նման, այս տարի ևս ներկայացված կլինի ամենամեծ միջազգային դիտորդական առաքելությամբ:
Առաքելության մանդատով, նախագահական ընտրություններին մոնիտորինգ է իրականացնելու շուրջ 400 միջազգային դիտորդ, այդ թվում 28 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ:
Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաթունա Թոթլաձեն հյուրընկալել է ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (OSCE/ODIHR) նախագահական ընտրություններին դիտորդների առաքելության ղեկավար դեսպան Գերտ-Հայնրիխ Արենին:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի հետ (OSCE/ODIHR) Վրաստանի համագործակցության հարցերին և երկրում առկա նախընտրական միջավայրին:
Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկությամբ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաթունա Թոթլաձեն շնորհակալություն է հայտնել OSCE/ODIHR-ին վրացական կողմի հրավերին դրական արձագանք տալու համար: