Նոր օրենքով անչափահասներին պաշտպանում ենք մարիխուանայի օգտագործման վնասակար ազդեցությունից. Նաթիա Մեզվրիշվիլի
Նոր օրենքով անչափահասներին պաշտպանում ենք մարիխուանայի օգտագործման վնասակար ազդեցությունից,- այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին՝ ՆԳՆ-ի կողմից պատրաստված օրինագծի մասին խոսելիս, որը ենթադրում է մարիխուանայի օգտագործման կանոնակարգի սահմանում և որն արդեն խորհրդարանը հաստատել է նոյեմբերի 30-ին, երրորդ ընթերցմամբ:
«Այն բանից հետո, երբ խորհրդարանն այս օրինագիծը քննարկեց երրորդ ընթերցմամբ, առաջացան որոշ հարցեր, իրականում, ինչ օրինագծի հետ ունեինք գործ: Լսել ենք նաև այն, որ իբր ինչ որ բան ենք օրինականացնում կամ կառավարությունը կրկին անդրադարձել է աճեցման թեմային, որի չի համապատասխանում իրականությանը: Սա օգտագործման հետ կապված օրինագիծ է, որը մարիխուանայի օգտագործման հարցերը բերում է խիստ իրավական շրջանակ»,- հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալը՝ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված օրինագիծը՝ մարիխուանայի օգտագործման վնասակար ազդեցությունից հանրությանը պաշտպանելու համար, Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է մի քանի օր առաջ: