Օրակարգում դեռ կանգնած է խորհրդարանական ընտրությունները, վեց կետի կատարելուց հետո կակրողանանք խոսել ինքնակառավարման ընտրությունների մասին. Լանա Գալդավա
Օրակարգում դեռ կանգնած է խորհրդարանական ընտրությունները, վեց կետի կատարելուց հետո կակրողանանք խոսել ինքնակառավարման ընտրությունների մասին. Լանա Գալդավա

«Լելո»-ի անդամ Լանա Գալդավայի հայտարարությամբ, կուսակցության օրակարգում դեռ խորհրդարանական ընտրություններն են:

Նրա խոսքով, ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ կատարվեն վեց կետից բաղկացած պահանջները:

««Լելոն» կենտրոնանում է միջնորդության հարցի շուրջ, համաձայնության ձեռքբերման, երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման և լիցքաթափման վրա: Ինչ վերաբերում է ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ապա մեր օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Մենք նպատակ ունենք հասնել քաղաքական կոնսենսուսի, և այս կոնսենսուսը նոր ձևաչափ է, որը ստեղծվել է Եվրամիության կողմից, որտեղ ներկայացվելու են մեր 6 կետանոց պահանջները: Այս կետերը կատարելուց հետո միայն մենք կկարողանանք խոսել ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին:

«Վրացական երազանքի» համար գլխավորը պետք է լինի գործընթացի լիցքաթափումը, քաղաքական փակուղու թուլացումը և միջնորդության օգտագործումը: Եթե ինքնակառավարման հարցերը «Վրացական երազանքի» օրակարգում են, նրանց դիրքորոշումը շատ սխալ է», – ասել է Լանա Գալդավան: