Իսանիի 5-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտել է 36 բողոքի քննարկումը
Իսանիի 5-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտել է 36 բողոքի քննարկումը

Իսանիի 5-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտել է 36 բողոքի քննարկումը:

Հանձնաժողովի նախագահ Փիքրիա Նիկոլեիշվիլիի հայտարարությամբ, բողոքների մեծ մասն անհիմն էին: Նրա խոսքով ՝ 16-րդ և 26-րդ տեղամասերում հաշվեկշիռը ճիշտ է և այս առումով այլևս հարցեր չկան:

«Շատ բողոքներ անհիմն էին: Մի մասի վերաբերյալ դիտողություն է արվել օրենքին համապատասխան: Ինչ վերաբերում է 16-րդ եւ 26-րդ ընտրատեղամասերին, ապա այլևս հարցական նշաններ չկան, քանի որ 16-րդ տեղամասում ստորագրությունները հաշվվել են, իսկ 26 -րդ տեղամասում կոնկրետ սուբյեկտի ձայները: Երկու տեղամասերում էլ կա ճշգրիտ հավասարակշռություն: Թե՛ «Ազգային շարժման», թե՛ «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները քաջ գիտակցում էին, որ հաշվարկվում են միայն սուբյեկտի ձայները: Ինչ վերաբերում է 16-րդ տեղամասին, ապա միայն ստորագրություններն են հաշվել», – հայտարարել է Իսանիի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

«Եվրոպական Վրաստանի» ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով ՝ իրենց խնդրանքն այն էր, որ ձայները հաշվարկվեն, սակայն նախագահը դա հաշվի չի առել, և հաշվվել են միայն ստորագրությունները:

«Օրակարգում նշված էր, որ պետք է հաշվեին քվեաթերթիկները, բայց բոլորը տեսան, որ հաշվվում են միայն ստորագրությունները: Մենք խնդրեցինք ձայների հաշվարկը, քանի որ 83 ձայն գրանցված էր «Եվրոպական Վրաստանի» արձանագրությունում: Հարցերից ոչ մեկին չպատասխանվեց, և նախագահը վարվեց այնպես, ինչպես անհրաժեշտ էր իշխող կուսակցությանը: Կասկած կա, որ նշված քվեաթերթիկների փաթեթում կան այլ կուսակցության ստացած ձայներ, ինչու՞ վերահաշվարկը չկայացավ: Հարց է ծագում. Եթե այս ծրարում միայն «Վրացական երազանքի» ձայներն էին, ինչո՞ւ վերահաշվարկ չեղավ», – ասել է «Եվրոպական Վրաստանի» ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ, Նանա Մինասյանը:

Իսանիի շրջանային հանձնաժողովում կայացած նիստին զուգահեռ տեղի է ունեցել հանրահավաք: