Կախա Կալաձեն հայտարարում է, որ ինքնակառավարման ընտրությունների մասին կխոսի առաջիկա օրերի ընթացքում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին կխոսի առաջիկա օրերի ընթացքում:

Ինչպես Կալաձեն լրագրողներին ասել է կլինիկան լքելուց հետո, նա այս թեմայի շուրջ կխոսի աշխատանքին վերադառնալուց հետո:

«Ինքնակառավարման մարմինների ընտրությունների ու թեկնածուների մասին կխոսեմ առաջիկա օրերին, երբ ես կվերադառնամ իմ լիարժեք գործունեությանը: Շատ ժամանակ կունենանք այդ մասին խոսելու համար: Ես ձեզ ամեն ինչ կասեմ իմ վերաբերմունքի ու տեսլականների մասին», – ասել է Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր լքել է կլինիկան: Ինչպես բժշկական հաստատությունը լքելուց հետո հայտարարել է Կալաձեն, այս փուլում նա իրեն ավելի լավ է զգում, սակայն բուժումը որոշ ժամանակ կշարունակի տանը: