«Օպիկի» 50 միլիոնանոց ֆինանսավորումը մեկ անգամ ևս հաստատում է, որ Վրաստանը ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է
Առանձնապես կարևոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի հարաբերություններում տնտեսական մասը գնալով դառնում է կարևոր,-այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն, որը բացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անհատական արտասահմանյան ներդրումների կոորպորացիայի (OPIC) և «Պեյս գրուպի» միջև 50 միլիոնանոց պայմանագրի ձևակերպմանը նվիրված միջոցառումը:
Նախագծի շրջանակներում, Փոթիում կառուցվելու է նոր նավահանգիստ և տերմինալ:
Կառավարության ղեկավարի գնահատմամբ, սա շատ կարևոր իրադարձություն է, քանզի Վրաստանի տարածաշրջանում տնտեսական կենտրոն դարձնելու գործընթացում, լոգիստիկային շնորհվում է առանձնահատուկ նշանակություն:
Վրաստանի վարչապետը զրուցել է նաև «Օպիկի» կողմից Վրաստանի տնտեսաություն մտցրած լումայի մասին և նշել, որ դեռևս մի քանի տարի առաջ, այս կազմակերպությունը առաջինն էր, որը Վրաստանում ֆինանսավորում էր նախագծեր: Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, ընկերությունը արդեն ներդրել է մոտ 600 մլն դոլար, որի շրջանակներում ֆինանսավորվել է մոտ 60 նախագիծ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ընկերության ղեկավարությանը, և Թբիլիսիում գտնվող կորպորացիայի ղեկավարող տնօրեն Կենետ Էնջելսին, որը անձամբ մասնակցում է ընկերության կողմից Վրաստանում իրականացվելիք ներդրումներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan