Օնկոլոգիական հիվանդներին արտոնյալ գներով բուժման նպատակով մի քանի երկրի հետ ծրագրվում են բանակցություններ
Օնկոլոգիական հիվանդներին արտոնյալ գներով բուժման նպատակով մի քանի երկրի հետ ծրագրվում են բանակցություններ

Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ, արտոնյալ գնով  բուժման նպատակով, հասնել  համաձայնության այն պետությունների հետ, որտեղ օնկոլոգիական հիվանդությունների բուժման նպատակով Վրաստանից մեկնում են մեծ քանակությամբ մարդիկ, – այս մասին Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի թեկնածու, Էկատերինե Տինիկաձեն հայտարարել է խորհրդարանի երեք կոմիտեների միավորված նիստին:

«Քանի որ մեծ է քաղաքացիների արտահոսքը բուժման նպատակով, գերատեսչությունը պետական ​​մակարդակով փորձելու է բանակցել այն երկրների հետ, որտեղ Վրաստանի քաղաքացիները հաճախ մեկնում են բուժման նպատակով, որ նրանց բուժումը լինի մատչելի գներով, այնքան ժամանակ, քանի դեռ վրացական առողջապահական համակարգը չի կարողանա սեփական քաղաքացիներին ապահովել համապատասխան չափանիշներով  բուժման որակով»,- հայտարարել է նախարարի թեկնածուն: