Օնի ՀԷԿ նախագիծն անվտանգ է, մարդիկ աշխատանքի են անցնում և այն շատ կարևոր ներդրում ունի երկրի էներգետիկ անկախության հարցում. Նաթիա Թուրնավա
Օնի ՀԷԿ նախագիծն անվտանգ է, մարդիկ աշխատանքի են անցնում և այն շատ կարևոր ներդրում ունի երկրի էներգետիկ անկախության հարցում. Նաթիա Թուրնավա

Օնի ՀԷԿ նախագիծն անվտանգ է, մարդիկ աշխատանքի են անցնում և այն շատ կարևոր ներդրում ունի երկրի էներգետիկ անկախության հարցում: Այսպես է արձագանքել տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ մամուլում շրջանառվող Ռաճա շրջանի Օնի ՀԷԿ նախագծի վերաբերյալ:

Նախարարի խոսքով՝ դա միանգամայն սուտ է և անհիմն պատմություն՝ կարծես թե այս կամ այլ նախագիծ կունենա կործանարար ազդեցություն:

Նրա խոսքով, այն ժամանակ, երբ երկիրը պայքարում է համաշխարհային համաճարակի դեմ, կառավարությունը կենտրոնացած է սեփական արտադրության զարգացման վրա, որի հիմնական գործոնը սեփական էներգետիկան է և խոշոր էներգետիկ նախագծերը, որոնք ամրապնդում են Վրաստանի էներգետիկ անկախությունը:

«Ինչ վերաբերում է, մասնավորապես, Օնի ՀԷԿ-երին, ապա այս նախագիծը կա տարիներ շարունակ և դրանում ոչ մի նոր բան չկա: Ուղղակի, այսօր պահանջվեց ոմանց հիշել և օգտագործել այն իր նեղ քաղաքական շահերի համար: Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունը մեծ աշխատանք է կատարել, և մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի այսօր այս նախագիծը ներկայացվի ամենաապահով ձևով: Դրա համար արվել են բազում հետազոտություններ և ճիշտ է՝ նախագիծն անվտանգ է, մարդիկ աշխատանքի են անցնում և այն շատ կարևոր ներդրում է կատարում երկրի էներգետիկ անկախության գործում, որն էլ հենց մեր նպատակն է», – հայտարարել է տնտեսության և կայուն զարգացման նախարարը: