Օմանում անօդաչու թռչող սարքի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները
Օմանում անօդաչու թռչող սարքի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները

Օմանում անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով երկու մարդ է զոհվել։

Այս մասին տեղեկությունը տարածում է Օմանի պետական լրատվամիջոցը։

Նրանց փոխանցմամբ՝ անօդաչուն ընկել է Ալ-Ավահի արդյունաբերական գոտում, ինչի հետևանքով զոհվել է երկու օտարերկրացի, ևս մի քանիսը վիրավորվել են։

Երկրորդ անօդաչու թռչող սարքն ընկել է Սոհարի բաց տարածքում, սակայն այնտեղ ոչ ոք չի տուժել։

Օմանի պետական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ երկրի իշխանությունները հետաքննում են երկու միջադեպերն էլ։