Օլիվիե Կուրտոն հանդիպել է Եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ
Օլիվիե Կուրտոն հանդիպել է Եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կուրտոն մարտի 12-ին հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերայայի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

Դեսպանատան տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է վրացական և ֆրանսիական մաքսային ծառայությունների միջև տեխնիկական համագործակցությունը, որը զգալիորեն զարգացել է 2022 թվականից ի վեր։

«Մաքսային հարցերում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք մենք պետք է համատեղ լուծենք տարածաշրջանային մակարդակով՝ թմրանյութերի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների հայտնի ապրանքանիշերի կեղծման կանխարգելումը։

Նմանապես, ներկայիս միջազգային համատեքստում միջազգային պատժամիջոցները շրջանցելու փորձերի խոչընդոտումը գերակա խնդիր է։

Երկու կողմերն էլ ողջունել են օպերատիվ հարաբերություններում ձեռք բերված առաջընթացը և սահմանային անցակետերում ծանր բեռնատարների համատեղ ստուգումների որակը, ինչպես նաև փորձագիտական ​​առաքելությունների իրականացումը, որոնք կարևոր են Վրաստանի ինտեգրման համար եվրոպական ընդհանուր տարանցիկ համակարգում», – ասվում է Ֆրանսիայի դեսպանատան հայտարարության մեջ։