Օլիմպիական գյուղում տոնականորեն բարձրացվել է Վրաստանի դրոշը (տեսանյութ)

Հարավային Կորեայի Պյոնչանգ քաղաքի, օլիմպիական գյուղում տոնականորեն բարձրացվել է Վրաստանի դրոշը: Միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանի պատվիրակության անդմաները:

Հիշեցնենք, ձմեռային օլիմպիական խաղերին Վրաստանը ներկայացել է 4 մարզիկով, դրանք են լեռնադահուկորդներ Յասոն Աբրամաշվիլին և Նինո Ծիկլաուրին, գեղասահորդ Մորիս Ղվիթելաշվիլին և սահնակորդ Գիորգի Սողոյանը:

Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 9-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 15:00-ին:

Բացման արարողությունը ուղիղ հեռարձակվելու է հանրային հեռուստատեսության առաջին ալիքով: