Օլենա Զելենսկա. Ուկրաինայում շարունակվող պատերազմը մեծ տնտեսական վնաս է հասցնում իր դաշնակիցներին, բայց երբ բրիտանացիները հաշվում են գումարը, ուկրաինացիները հաշվում են զոհերը
Ուկրաինայում շարունակվող պատերազմը ծանր տնտեսական ազդեցություն է թողնում նրա դաշնակիցների վրա, բայց երբ բրիտանացիները հաշվում են գումարը, ուկրաինացիները հաշվում են զոհերը: Այս մասին «BBC»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան։
Ինչպես նշել է Օլենա Զելենսկան Կիևում ձայնագրված հարցազրույցում, որքան ուժեղ լինի Ուկրաինային աջակցությունը, այնքան ճգնաժամը կարճ կլինի։
Լրագրող Լորա Քենսբերգը Ուկրաինայի առաջին տիկնոջը հարցրել է, թե ինչ ուղերձ կունենա բրիտանացիների համար, ովքեր բախվում են էներգակիրների գների աճին Ուկրաինայում ռուսական միջամտության պատճառով։
«Ես հասկանում եմ, որ իրավիճակը շատ ծանր է, բայց հիշեցնեմ, որ «Covid-19» համավարակի ժամանակ, որը դեռ չի ավարտվել, թանկացել են նաև գները, և դա ազդել է նաև Ուկրաինայի վրա։ Ուկրաինայում էլ են թանկանում, բայց դրա հետ մեկտեղ սպանվում է մեր ժողովուրդը։ Այնպես որ, երբ դուք սկսում եք մանր հաշվել բանկային հաշիվներում կամ ձեր գրպաններում, մենք նույնն ենք անում և հաշվում ենք մեր զոհերը»,- ասել է Օլենա Զելենսկան։