Օլաֆ Շոլցը Ռուսաստանի կողմից փորձնական նոր հրթիռով Ուկրաինայի ռմբակոծումը վտանգավոր էսկալացիա է անվանել

15:52, 22.11.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի կողմից փորձնական նոր հրթիռով Ուկրաինայի ռմբակոծումը վտանգավոր էսկալացիա է անվանել։

Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին սրացումը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է այս պատերազմը։ Մինչդեռ այսօր առավոտյան ելույթ ունենալով քաղաքական միջոցառման ժամանակ՝ կանցլերը նշել է, որ Բեռլինը Ուկրաինայի ուժեղ աջակիցն է, սակայն Գերմանիան Ուկրաինա «Taurus» թեւավոր հրթիռներ չի ուղարկի։

Օլաֆ Շոլցի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի առճակատումից պետք է խուսափել։

Նմանատիպ