Օլաֆ Շոլցը նշում է, որ ռուսական բնական գազից ամբողջությամբ հրաժարվելը այնքան էլ պատասխանատու քայլ չի լինի
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասում է, որ ռուսական բնական գազից ամբողջությամբ հրաժարվելը այնքան էլ պատասխանատու քայլ չի լինի։ Այդ մասին կանցլերը հայտարարել է Հեսսենում՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
Այնուամենայնիվ, Գերմանիայի կանցլերի խոսքերով, երկիրը լավ է պատրաստված ձմռանը և կարող է դիմակայել ցանկացած խափանումների, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի բնական գազի անջատման պատճառով:
«Նույնիսկ եթե դա շատ դժվար լինի, մենք, հավանաբար, կհաղթահարենք այս ձմեռը»,- ասել է Շոլցը։
Նրա խոսքով՝ Գերմանիան կարող է ավելի շատ բնական գազ ստանալ Նորվեգիայից և Նիդեռլանդներից։ Շոլցը նաև աջակցել է Իսպանիայից Ֆրանսիայով գազատարի կառուցմանը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ զարգացման ցանկացած սցենարի դեպքում Գերմանիան պետք է աշխատի բնական գազի այլընտրանքային աղբյուրներ գտնելու ուղղությամբ։