Օլաֆ Շոլցը կարծում է, որ սոցիալական ցանցերը անեծք են
Օլաֆ Շոլցը կարծում է, որ սոցիալական ցանցերը անեծք են

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ սոցիալական ցանցերը անեծք են։

Օլաֆ Շոլցը մարդկանց հորդորում է, որ ավելի լավ է գրքեր կարդալ:

«Սոցիալական մեդիայի անեծքն այն է, որ մենք կարող ենք հարմարավետ նստել մեր փուչիկների մեջ, որտեղ մեզ առաջարկում են այն, ինչ մենք միշտ ճիշտ ենք համարել», – ասում է Շոլցը:

Ըստ Շոլցի՝ գրքերը բացում են տարբեր հեռանկարներ, որոնք դուրս են գալիս մարդու անձնական փորձից:

«Դա է գրականության մեծ արժեքը, այն թույլ է տալիս կիսվել փորձառություններով, որոնք չունեք և հաճախ չեք ուզում անձամբ զգալ», – ասում է Շոլցը: