Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքը վատ է Գերմանիայի կառավարական կոալիցիայի բոլոր կուսակցությունների համար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքը վատ է Գերմանիայի կառավարական կոալիցիայի բոլոր կուսակցությունների համար։
Ինչպես պարզաբանել է Շոլցը, ծայրահեղ աջ կուսակցությունների ձեռքբերումները մտահոգիչ են և չպետք է նորմալացվեն։
«Մեր առաքելությունը միշտ պետք է լինի նրանց հետ մղելն ու ապահովել, որ լինի մեծամասնություն այն կուսակցությունների օգտին, որոնք հստակ պարտավորություն են ստանձնել մեր ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, այն, ինչը մեզ դեռևս սահմանում է որպես Եվրամիություն», – ասել է Շոլցը:
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ինքը Եվրամիության ղեկավարության հարցում արագ որոշման կողմնակից է՝ հավելելով, որ Եվրահանձնաժողովի նախագահը պետք է հույսը դնի Եվրախորհրդարանի դեմոկրատական կուսակցությունների դեմոկրատական մեծամասնության վրա։
Հիշեցնենք, որ Գերմանիայի իշխող կոալիցիայի երեք կուսակցություններն էլ պարտություն են կրել Եվրամիության խորհրդարանական ընտրություններում։ Արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրել է պահպանողական կուսակցությունը։