Օլաֆ Շոլց. ԱՄՆ-ը պառակտված է, քաղաքական տարաձայնությունները կործանում են բարեկամություն ու ընտանիքները, ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա նաև Գերմանիայում

12:44, 14.11.2024

ԱՄՆ-ը խորապես բաժանված է, քաղաքական տարաձայնությունները քանդում են բարեկամությունն ու ընտանիքները: Տիկնայք և պարոնայք, ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա այստեղ՝ Գերմանիայում,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ երկրի խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ հետևում է ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավին և տեսել է, թե որքան էմոցիոնալ էր գործընթացը և որքան պառակտված է երկիրը։ Օլաֆ Շոլցը նաև հայտարարել է, որ կարևոր է շարունակել ամուր համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։

«Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ կիրակի օրը։ Նախ լավ քննարկում էր, լավ զրույց էր մեզ հուզող շատ հարցերի շուրջ։ Իմ կարծիքով, լավ անդրատլանտյան համագործակցությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների միջև տասնամյակների ընթացքում մեր երկրի հաջողության հիմքերից մեկն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ հարաբերությունները շարունակվեն ու զարգանան առաջիկա տասնամյակներում՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին այստեղ ու այնտեղ»,- ասել է Օլաֆ Շոլցը։

Նմանատիպ