Օկուպացված Սոխումիում համարում են, որ «Սթոլթենբերգի հայտարարությունները զարգացնում են Վրաստանի ռազմական տրամադրվածությունը»
Սոխումիի օկուպացնող ռեժիմը արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը: Գործը վերաբերում է Ենս Սթոլթենբերգի հայտարարությանը, որում նա Ռուսաստանին կոչ է արել, չեղարկել օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի անկախության ճանաչումը:
Ինչպես նշված է Աբխազիայի «արտաքին գործերի նախարարության» հայտարարությունում, նման «ծիսական հայտարարությունները և քաղաքականացված վրացական բանաձևերին աջակցությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ ռազմական-քաղաքական համագործակցության հրահրումը, Վրաստանի կառավարիչների մոտ չափազանցված հույսեր է ծնում, ինչպես նաև զարգացնում է ռազմական տրամադրվածությունը և խարխլում Անդրկովկասում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերը»:
Օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները նաև հայտարարում են, որ «Թբիլիսին խաղադրույք է անում ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներում ինտեգրմանը, որը առավել կասկածելի է դարձնում Վրաստանի կողմից հայտարարված «խաղաղ» քաղաքականությունը և «Վրաստանի պաշտոնական աձանց որևէ բարեկամական հայտարարություն չի թաքցնի այն փաստը, որ Վրաստանը արևմտյան գործընկերների աջակցությամբ ավելացնում է ռազմական ներուժը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել, չեղարկել օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի անկախության ճանաչումը: