Օկուպացված Ցխինվալում «նախագահական ընտրությունների» նախնական արդյունքների համաձայն, կանցկացվի երկրորդ փուլ
Օկուպացված Ցխինվալում «նախագահական ընտրությունների» նախնական արդյունքների համաձայն, կանցկացվի երկրորդ փուլ

Օկուպացված Ցխինվալում «նախագահական ընտրությունների» նախնական արդյունքների համաձայն, սպասվում է, որ խամաճիկ ռեժիմը երկրորդ փուլ կանցկացնի։

Անջատողական ռեժիմի տարածած տեղեկատվության համաձայն, դե ֆակտո առաջնորդ Անատոլի Բիբիլովը և Ալան Գագլոևը կհանդիպեն ընտրությունների երկրորդ փուլում։

Ավելի վաղ «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը հայտարարել էր, որ ինքը առաջատար է «ընտրություններում»։

Խամաճիկ ռեժիմի ներկայացուցիչները նախնական արդյունքների հրապարակումը հետաձգեցին մինչև ապրիլի 11-ը։