Օկուպացված Աբխազիայում օգոստոսի 1-ից հասարակական վայրերում արգելվել է լողազգեստ կրել
Օկուպացված Աբխազիայում օգոստոսի 1-ից հասարակական վայրերում արգելվել է լողազգեստ կրել

Օկուպացված Աբխազիայում օգոստոսի 1-ից հասարակական վայրերում արգելվել է լողազգեստ կրել։ Այսպես կոչված օրենքը խախտելու համար վեց հազար ռուբլու (մոտ 65 դոլար) տուգանք է նշանակվել։

Այդ մասին տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։

«Մենք տուգանելու նպատակ չունենք, պարզապես պետք է, որ մարդիկ ճիշտ հագնված քայլեն: Հուսով եմ, որ իրազեկման միջոցով այս իրավական նորմը կարտացոլվի մեր քաղաքացիների և հյուրերի վրա, և նրանք կհետևեն տարրական կանոններին»,- ասել է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի պատգամավոր Դաութ Խութաբան։

Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանը հունիսի 8-ին հավանություն է տվել Վարչական իրավախախտումների օրենսգրքում կատարված փոփոխությանը, ըստ որի՝ արգելվում է մերկ մարմնով կամ լողազգեստով հայտնվել փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում։