Օկուպացված Աբխազիայում, «ներդրումների համաձայնագրի» նախագծի քվեարկությունը հետաձգվեց, հանրահավաքի մասնակիցները ներխուժել են «խորհրդարանի» շենքի բակ

14:33, 15.11.2024

Օկուպացված Աբխազիայում, «Ռուսական նեդրումների արտոնյալ պայմանների մասին» նախագծի քվեարկությունը, որը պետք է կայանար այսօր, հետաձգվեց։

«Պատգամավորներն» ասացին, որ իրենք չեն կարող լարված պայմաններում աշխատել, և նիստը չի կայանա։

Բացի այդ, «խորհրդարանի» շենքի մոտ հավաքված հանրահավաքի մասնակիցները, ովքեր դեմ են «օրինագծի վավերացմանը», մտադիր չեն ցրվել եւ պահանջում են, որ նիստն անցկացվի եւ «պատգամավորները» պետք է դեմ քվեարկեն «օրինագծին»:

Այս պահին «Telegram»-ի ալիքներով տեսանյութեր են տարածվում, որտեղ երեւում է, որ մասնակիցները, ճեղքել են «խորհրդարանի» շենքի պարիսպն ու մտել բակ։ Տեղում մոբիլիզացված են «անվտանգության ուժեր»։

Նմանատիպ