Օկուպացված Աբխազիայում հայտարարում են, որ իրենք չեն բացառում էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը
Օկուպացված Աբխազիայում չեն բացառում էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկություն է տարածվում ռուսական լրատվամիջոցներում։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, օկուպացված Աբխազիայի «վարչապետի» պաշտոնակատար Վալերի Բգանբան տագնապալի է համարում էներգետիկայի ոլորտում ստեղծված իրավիճակը և չի բացառում էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն հայտարարելը։
«ԷնգուրՀԷԿ»-ի ամբարտակի ջրի մակարդակը հասնում է վտանգավոր մակարդակի, ջրի ներհոսքը ցածր է՝ ընդամենը 40 խմ մետր վայրկյանում, իսկ էներգետիկ վիճակն արտառոց է: «ԷնգուրՀԷԿ»-ը կարող է կանգ առնել, ստիպված ենք լինում ավելացնել հոսանքազրկումները, էլեկտրաէներգիայի ներկրումը»,- ասում է «վարչապետը:
Օկուպացված Աբխազիան նոյեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի մի մասը գնում է Ռուսաստանից՝ էներգիայի պակասի պատճառով։ Էլեկտրաէներգիան օկուպացված տարածքին մատակարարվում է ըստ ժամանակացույցի։
Դե ֆակտո հանրապետություն «վարչապետի» խոսքով, 2016 թվականի համեմատ էլեկտրաէներգիայի սպառումն աճել է 1 մլրդ կՎտ/ժ-ով, ինչը կապված է կրիպտոարժույթների մայնինգի դեմ անարդյունավետ պայքարի հետ։
«Եթե իրավիճակը չփոխվի, ես ստիպված կլինեմ խնդրել գործող նախագահի պաշտոնակատարին արտակարգ դրություն մտցնել էներգետիկայի ոլորտում»,- ասել է Բգանբան։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ներկայումս «ԷնգուրՀԷԿ»-ի ամբարտակի ջրի մակարդակը ծովի մակարդակից 410 մետր ցածր է, որը գտնվում է կրիտիկական մակարդակից ցածր և օկուպացված Աբխազիայի մի մասը կանգնած է առանց էլեկտրականության մնալու վտանգի առաջ: