Օկուպացված Աբխազիայի «արտգործնախարարությունում» հայտարարում են, որ օկուպացված Աբխազիայից Ուկրաինայում Ռուսաստանի կողմում մարտնչող ավելի քան 70 մարդ է զոհվել
Օկուպացված Աբխազիայի «արտգործնախարարությունում» հայտարարում են, որ օկուպացված Աբխազիայից Ուկրաինայում Ռուսաստանի կողմում մարտնչող ավելի քան 70 մարդ է զոհվել

Օկուպացված Աբխազիայից Ուկրաինայում Ռուսաստանի կողմում մարտնչող ավելի քան 70 մարդ է զոհվել, – այս մասին ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է օկուպացված Աբխազիայի այսպես կոչված արտգործնախարարության նորանշանակ ղեկավար Օլեգ Բարձիցը։

Բարձիցի խոսքով՝ երբ Ռուսաստանը մարտ է վարում, Աբխազիան գործով, և ոչ թե խոսքերով, կանգնած է նրա կողքին, և Աբխազիայից կամավորներ կռվում են «հատուկ ռազմական գործողության» գոտում։

Օլեգ Բարձիցը նշել է, որ մարտական գոտում աշխատում են կամավորներ, Աբխազիայից ժամանած լրագրողներ և բժիշկներ, ովքեր օգնում են վիրավորներին։

Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը հայտնել է, որ ինքը նույնպես եղել է հատուկ ռազմական գործողության գոտում՝ հումանիտար առաքելությամբ։ Բացի այդ, Բարձիցը հունիսի 6-ին մեկնել է Ռուսաստան և հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։