Օգտագործում ենք բոլոր գործիքները այն բանի համար, որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունը կարճ ժամկետում տեղափոխենք Ծիլկանի. Գիորգի Կվիրիկաշվիլի
Օգտագործում ենք բոլոր գործիքները այն բանի համար, որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունը կարճ ժամկետում տեղափոխենք Ծիլկանի,-այս հայտարարությունը արել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով, տեղի ունեցածը մեծ դժբախտություն է և մեծ հարված՝ վրացիների, աբխազների և օսերի հասցեին:
«Ես ցավակցել եմ ընտանիքին և փոխանցել մանրամասն լրատվություն, թե ինչ քայլեր են արվում մեր հայրենակցի աճյունը տեղափոխելու ուղղությամբ:
Վրաստանի կառավարությունը, անում է հնարավորինս, որ Արչիլի աճյունը կարճ ժամանակում բերենք Ծիլկանի: Պետք է նշեմ, որ այն ինչ տեղի ունեցավ մեծ դժբախտություն է և մեծ հարված՝ վրացիների, աբխազների և օսերի նկատմամբ: Արվում է ամեն ինչ, որ խոչընդոտեն մեր գործողությունները:
Վրաստանի կառավարությունը շարունակում է իր քաղաքականությունը, որը իրականացվում էր առ այսօր: Դրա արդյունքում մեր երկիրը պետք է միավորվի, ինչպես նաև խիստ պատժվելու են նրանք, ովքեր գործում են նման հանցագործություններ»,-ասել է Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan