Օգոստոսի 29-ին Թբիլիսիի կենտրոնական, Բաթումիի թիվ 1 և Քութաիսիի արդարադատության տները կաշխատեն ժամը 09:00-ից մինչև 18:00-ն
Արդարադատության տունը հայտարարություն է տարածել այն մասին, թե օգոստոսի 29-ին հայտարարված ոչ աշխատանքային օրը որ արդարադատության տները կաշխատեն և ինչ տեսակի ծառայություններ կտրամադրվեն։
Ինչպես նշվում է Արդարադատության տան հայտարարության մեջ, օգոստոսի 29-ին ամուսնության տներն ու հեռախոսային կենտրոնը կաշխատեն ստանդարտ գրաֆիկով։
«Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 29-ին հայտարարված ոչ աշխատանքային օրը Թբիլիսիի կենտրոնական, Բաթումի №1 և Քութայիսիի արդարադատության տները կաշխատեն առավոտյան 09:00-ից մինչև 18:00։ Նշված մասնաճյուղերը արագացված ռեժիմով կտրամադրեն միայն անձին վերաբերող հիմնական ծառայություններ։ Ծառայությունների ամբողջական ցանկը հասանելի է հղմամբ։
Օգոստոսի 29-ին կտրվեն նաև պատրաստ փաստաթղթեր՝ ինչպես նյութական, այնպես էլ էլեկտրոնային ձևաչափով։ Այդ օրը ամուսնության տներն ու հեռախոսային կենտրոնը կշարունակեն աշխատանքը ստանդարտ գրաֆիկով», – նշված է Արդարադատության տան տարածած հայտարարության մեջ։