Օգոստոսի 17-18-ը Հայաստանում հայտարարվել է սգո օրեր
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում հայտարարվել է սգո օրեր

Օգոստոսի 17-18-ը Հայաստանում հայտարարվել է սգո օրեր՝ ի հիշատակ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների։ Տեղեկությունը տարածում են հայկական ԶԼՄ-ները՝ հիմնվելով կառավարության մամուլի ծառայության վրա։

Հրամանագիրը ստորագրել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օգոստոսի 14-ին Երեւանի առեւտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել պիրոտեխնիկայի պահեստում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 16 մարդ, տասնյակ մարդիկ ծանր վիրավորվել են։