Օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Վրաստանից արտահանված պնդուկի արժեքը կազմել է 70,7 միլիոն դոլար
Օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Վրաստանից արտահանված պնդուկի արժեքը կազմել է 70,7 միլիոն դոլար

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ, 2020 թվականի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում երկրից արտահանվել է 13,8 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմում է 70,7 միլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ նրանց, նշված ժամանակաշրջանում իրականացրած պնդուկի արտահանման ծավալը 4 000 տոննայով (41 տոկոս) ավել է, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում իրականացրած արտահանման ծավալը, իսկ արտահանման արժեքն աճել է 21,5 միլիոն ԱՄՆ դոլարով (44 տոկոս):

«Վրացական պնդուկը հիմնականում արտահանվում է Եվրամիության շուկա, մասնավորապես ՝ Գերմանիա (3,694 տոննա), Իտալիա (3,368 տոննա), Չեխիա (660 տոննա), Լիտվա (379 տոննա), Լեհաստան (354 տոննա), Իսպանիա (408 տոննա), Բուլղարիա (322 տոննա), Ֆրանսիա (274 տոննա), Լատվիա (106 տոննա), Հունաստան (97 տոննա), Էստոնիա (88 տոննա), Լյուքսեմբուրգ (84 տոննա), Սլովակիա (74 տոննա), Բելգիա (44 տոննա), Ավստրիա (22 տոննա) և Խորվաթիա (10 տոննա):

Վրացական պնդուկն արտահանվում է նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը (807 տոննա), Ռուսաստանը (627 տոննա), Թուրքիան (530), Բելառուսը (404 տոննա), Ուկրաինան (240 տոննա), Բրազիլիան (186 տոննա), Ալժիրը (185 տոննա), Կանադան (146 տոննա), Սաուդյան Արաբիան (145 տոննա), Մեքսիկան (67 տոննա), Ուզբեկստանը (58 տոննա), Սիրիան (50 տոննա), Շվեյցարիան (47 տոննա), Արաբական Միացյալ Էմիրությունները (44 տոննա), Հորդանանը (38 տոննա) , Մեծ Բրիտանիան (35 տոննա), Իրաքը (24 տոննա), ԱՄՆ-ը (19 տոննա) և այլն:

Հատկանշական է, որ 2016 թվականից ասիական «փարոսանայի» և սնկային հիվանդությունների տարածման արդյունքում պնդուկի արտադրությունը (համապատասխանաբար արտահանումը) նվազել է և 2018 թվականին հասել է նվազագույն նշանի ՝ 17 000 տոննայի: 2020 թվականին ստացած բարձրորակ պնդուկի բերքը,պետական ռազմավարության հիման վրա, համապատասխան ծառայությունների և ֆերմերների կողմից «փարոսանայի» դեմ ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունք է», – հայտարարել են շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունում: