Օդեսայի վրա Ռուսաստանի օդային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, 11 մարդ՝ վիրավորվել
Օդեսայի վրա Ռուսաստանի օդային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, 11 մարդ՝ վիրավորվել

Ռուսաստանի կողմից ուկրաինական Օդեսա քաղաքի վրա իրականացված հարձակմանը երկու մարդ է զոհվել:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը Օդեսայի դեմ մասշտաբային հարձակում է իրականացրել անօդաչու թռչող սարքերով: Հարձակման հետևանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:

Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ քաղաքի ծննդատներից մեկում տանիք է փլուզվել, իսկ Պրիմորսկի շրջանում բնակելի շենքերը զգալիորեն վնասվել են: Մասնավորապես, բազմահարկ շենքերում պատշգամբներ են փլուզվել, և վերին հարկերում հրդեհ է բռնկվել: Նաև հրդեհ է բռնկվել մասնավոր հատվածի բնակելի տներում, ինչի հետևանքով վնասվել է ավելի քան 10 մեքենա: Հրդեհն այս պահին մարված է, իսկ ծննդատան անձնակազմն ու պացիենտները՝ տարհանված: