Օդեսայի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել
Օդեսայի մարզում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ։
Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ մի փոքր երեխա։
Նրա խոսքով՝ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավոր տները և մեքենաները։
Ռուսաստանը նաև հարձակվել է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Կիևի Շևչենկոյի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են 16 հարկանի բնակելի շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ բեկորները նույնպես ընկել են շենքի բակ։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունները։