Օդերևույթաբանների կանխատեսմամբ, Վրաստանի տարածքում հուլիսի 21-22-ին կլինի համեմատաբար հով եղանակ
Մինչև հուլիսի 21-ը արևելյան Վրաստանում կպահպանվի օդի բարձր ջերմաստիճան: Առավելագույն ջերմաստիճանը ցածրավայրերում կհասնի 35, 40 աստիճանի, իսկ լեռնային շրջաններում 33,38 աստիճանի:
Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, հուլիսի 21-22-ը Վրաստանի տարածքում կլինի համեմատաբար հով եղանակ, ժամանակ առ ժամանակ կլինի անձրև, որոշ շրջաններում սպասվում է կարկուտ, իսկ ծովում սպասվում է 2-3 բալ ուժգնության փոթորիկ:
Ակնկալվող հորդառատ անձրևները կարող են վարարել գետերը և առաջացնեն ջրհեղեղներ, իսկ լեռնային շրջաններում հնարավոր է առաջանան սողանքներ: